ԵՊՀ-ի հետ ձեռք բերված համագործակցության շնորհիվ, այսօր «Հերացի» ավագ դպրոցի 60 աշակերտներ հնարավորություն ունեցան մասնակցելու «Նժդեհյան ընթերցումներ»-ին :«Նժդեհյան ընթերցումներ»-ը վարեց ԵՊՀ-ի Փիլիսոփայության ամբիոնի դասախոս, դոցենտ Արմեն Սարգսյանը:
Ընթերցումներ, որոնք ոչ միայն հարգանքի տուրք են անցյալի և ներկայի ազգանվեր հայ գործիչներին, այլև ստեղծագործական խանդ են առ հայ իրականության բարեփոխում, մերօրյա մարդու և հայի առջև ծառացած խնդիրների լուծում: Ասվածի վկայությունն են Գ. Նժդեհի ստեղծագործություններին նվիրված ընթերցումները, որոնց միջոցով մերօրյա սերունդը հնարավորություն է ստանում ոչ միայն ևս մեկ քայլ կատարել հայրենաճանաչության ճանապարհին, այլև Նժդեհի գաղափարական «ծաղկաստանից » մեղվի պես դուրս բերել ինտելեկտուալ այն «նեկտարը» որը միտված է մեր բարոյահոգեբանական թերիների աշխտորոշմանն ու հաղթահարմանը: