Փետրվարի 21-ին «Հերացի» ավագ դպրոցում կայացավ «Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի» կողմից կազմակերպված «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2013-2014» ծրագրի միջդպրոցական բանավեճերի հերթական խաղը: Թեման՝ «Մարդկանց տեղահանումը իրենց բնակավայրերից հանուն բնական ռեսուրսների շահագործման արդարացված է»: Խաղին մասնակցում էին «Հերացի» ավագ դպրոցի և Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի բանավեճի թիմերը: Վերջինս պաշտպանում էր կողմ դիրքորոշումը, իսկ մեր դպրոցի թիմը՝ դեմ: Իրենց կառուցողական ելույթում կողմ թիմը նշեց, որ արդյունաբերության՝ նավթի, ոսկու և այլնի համար, արդարացված են տեղահանումները: Իսկ դեմ թիմը նշեց, որ դա մարդու իրավունքների ոտնահարում է և առանց հասարակության ու բնակչության՝ չի կարող լինել պետությունը: Դեմ թիմը ցուցադրեց նաև նկարներ, որտեղ մարդկանց իրավունքները ոտնահարվում են: Ինչպես նաև նշեցին, որ Հայաստանում տեղահանում անելն անհնար է, երկրի փոքր լինելու պատճառով:
Խաղի ավարտին դատավորները հայտնեցին իրենց կարծիքները և խորհուրդներ տվեցին երկու թիմերին էլ: Արդյունքում՝ կողմ թիմը 66 միավորող հաղթանակ տարավ: Դեմ թիմը ստացավ 53 միավոր:
Տեղեկացնենք, որ նույն ժամանակ դպրոցում իրականանում էին այլ բանավեճեր Երևանի մյուս ավագ դպրոցների միջև:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան