Փետրվարի 19-ն արդեն 6 տարի է ինչ Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օր: Գրողների միության այս որոշումը դարձավ տոն հայերի համար: Այս օրն է նաև ծնվել Հովհաննես Թումանյանը և միաժամանակ նաև նշվում է մեծ հանճարի ծննդյան տարեդարձը: Այս տարի լրացավ Հովհաննես Թումանյանի 145 ամյակը և այդ առիթով դպրոցում Աշակերտական Խորհուրդը կազմակերպեց «100 հայ ականավոր գրողներ» միջոցառումների շարքը:
Փետրվարի 18-ից դպրոցում բացվեց ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրված էին հայ 100 ականավոր գրողների նկարները և ստեղծագործությունները: Սա շատ լավ միջոց է դպրոցի աշակերտներին ծանոթացնելու հայ գրողներին, նրանց ստեղծագործությանը և կյանքին:
Այնուհետև դպրոցի միջանցքում բացվեց գրքերի ցուցադրություն: Աշակերտները ծանոթացան, թե ինչ գրքեր կան դպրոցի գրադարանում, կարդացին հայ գրողների գրքերը և վստահ ենք, որ կրկին գրքեր կարդալու ցանկություն առաջացավ յուրաքանչյուրի մոտ:
Միաժամանակ նաև կատարվեց գրքերի նվիրատվություն դպրոցի գրադարանին: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես թե՛ աշակերտները և թե՛ ուսուցիչները մեծ սիրով նվիրեցին գրքեր դպրոցի գրադարանին: Նվիրատվությունը շարունակվեց նաև հետագա օրերի ընթացքում:
Օրվա վերջում կազմակերպվեց միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին հայ գրողների կյանքը և ստեղծագործությունը, հետաքրքիր տեղեկություններ և փաստեր գրքերի մասին, ինչպես նաև գրողների բանաստեղծությունները ներկայացվեցին հայտնի երգերի տեսքով: Ներկաները բանաստեղծություններն ունկնդրեցին բանաստեղծների ձայնով ձայնագրված տարբերակով:
Դպրոցում նաև կազմակերպվեց Գիրքը գրքի դիմաց ակցիան, որի ընթացքում՝ աշակերտները փոխարինեցին միմյանց գրքերը:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան: