Փետրվարի 23-ին, Հայաստանում Ամերիկյան Համալսարանում կայացավ КВН-ի դպրոցական լիգայի հերթական խաղը: Մասնակցում էին նախորդ փուլերի արդյունքում իրենց լավագույնս դրսևորած թիմերը: Այդ թիմերի ցանկում էր նաև «Հերացի» ավագ դպրոցի ԱրմՄեդ թիմը: «Օրվա ամենահետաքրքիր և ծիծաղելի ելույթները եղել են ԱրմՄեդին-ը»,- նշում են մրցույթի կազմակերպիչները: Դա էր նաև հաստատում դահլիճի բուռն ծափահարությունները և մյուս թիմերի կողմից շնորհավորանքները: Օրվա վերջում ամփոփվեցին արդյունքները: Ժյուրիի ձայների բացարձակ առավելությամբ 1-ին հորիզոնականը գրավեց մեր դպրոցի ԱրմՄեդ թիմը: Ընդհանուր արդյունքով դպրոցը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, առաջինին զիջելով ընդհամենը 0.4 միավորով:
Վստահ ենք, որ հաջորդ խաղերում մեր թիմը կստանա էլ ավելի բարձր միավորներ և վերջնական արդյունքում կգրավի առաջին պատվավոր հորիզոնականը:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան
Վստահ ենք, որ հաջորդ խաղերում մեր թիմը կստանա էլ ավելի բարձր միավորներ և վերջնական արդյունքում կգրավի առաջին պատվավոր հորիզոնականը:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան