Փետրվարի 21-ին՝ Հայաստանում նշվում է հայոց լեզվի օրը: Մեր դպրոցը չէր կարող չանդրադառնալ այս օրվան: Դպրոցի գրադարանավար Գոհար Կարապետյանի և գրադարանի ակտիվի շնորհիվ փետրվարի 21-ին գրադարանում նշվեց հայոց լեզվի օրը: Գրադարանի ակտիվ ընթերցողները պատրաստել էին փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ներկայացրեցին փաստեր, ասույթներ և պատմություններ հայոց լեզվի մասին: Միջոցառումն իհարկե ուղեկցվեց երաժշտությամբ և ասմունքով: Գրադարանում ցուցադրվում էին նաև հայոց լեզվի հետ առնչություն ունեցող գրքեր, բառարաններ և ձեռնարկներ: Միջոցառմանը ներկա գտնվող ուսուցիչներն ու աշակերտներն ընթացքում լրացումներներ էին անում և հայտնում իրենց կարծիքները:
Մայրենի լեզվի օրն անցավ մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտում՝ գրադարանի հարկի ներքո: Միջոցառումից բոլորը հեռացան հայոց լեզվից որևէ բան ստացած:
«Գրադարանը՝ դպրոցի մշակութային, գիտական և տեղեկատվական կենտրոնն է»,- ասում է գրադարանավար Գոհար Կարապետյանը: Եվ իսկապես, իր շուրջը համախմբելով տարբեր մասնագիտությունների, տարիքների և մտածելակերպի մարդկանց գրադարանը տալիս է միայն դրականը և պարգևում լավ զգացողություններ ցանկացած այցելուի:
«Հերացի» ավագ դպրոցի գրադարանում կան տարբեր լեզուներով, ժանրերով գրքեր, որոնք նախատեսված են թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների համար: Գրադարանում կան դասագրքեր, գեղարվեստական և մանկական գրքեր: Կան նաև մի շարք բառարաններ, ձեռնարկներ, արվեստի, մշակույթի և այլ բնագավառների գրքեր: Վերջերս էլ մեր գրադարանը մեծ քանակով գրքեր նվիրեց Նուբարաշենի հատուկ խնամքի դպրոցի գրադարանին:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում դպրոցի գրադարանավար Գոհար Կարապետյանի հետ մեր հարցազրույցը:
-Քանի՞ տարի է, որ աշխատում եք գրադարանում:
-10 տարի է ինչ աշխատում եմ դպրոցի գրադարանում: Մինչ այս, 8 տարի աշխատել եմ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում:
-Հիմնականում ի՞նչ տարիքի և սեռի երեխաներ են օգտվում գրադարանից:
-Դպրոցի գրադարանից հիմնականում օգտվում են հումանիտար հոսքի աշակերտները: Օգտվում են հատկապես 14-15 տարեկան աղջիկները: Դպրոցում կան ակտիվ աշակերտներ, ովքեր ամեն հարցով օգնում են, կազմակերպում քննարկումներ և միջոցառումներ: Այդ երեխաներն անպայման ընդգրկվում են գրադարանի ակտիվի մեջ:
-Ի՞նչն է Ձեր գործում ամենակարևորը:
-Կարող եմ ասել, որ ամենակարևորը գրքերի հասանելիությունն է և ապահովվածությունը: Ես շատ եմ սիրում, որ և՛ ուսուցիչը, և՛ աշակերտը գրադարանից դուրս է գալիս բավարարված՝ նախընտրած գրքով: Նաև նշեմ, որ անպայման գրքասեր երեխաներին ընդգրկում եմ գրադարանի ընթերցողների ցանկում:
-Կպատմե՞ք գրադարանի հետ կապված որևէ հետաքրքիր դեպք:
-Հետաքրքիր դեպքեր շատ են պատահում և կարող եմ ասել գրեթե ամեն օր: Հիմնականում այցելուները որևէ գիրք վերցնելուց՝ այլ հեղինակ կամ վերնագիր են ասում, որը հետաքրքիր իրավիճակ է առաջացնում: Թերությունն այն է, որ գրադարան են գալիս հանձնարարված գիրք կարդալու համար:
-Եվ վերջում ի՞նչ խորհուրդ կտաք այն երեխաներին, ովքեր գրադարան չեն այցելում:
-Հորդորում եմ, որ բոլոր աշակերտները միշտ գան և օգտվեն գրադարանից, որովհետև գրքի հետ շփումը շատ կարևոր է, իսկ գրադարան մտնողը փոխվում է դեպի լավը: Ավելանում է ընթերցողի գիտելիքը, ճանաչողությունը, ծանոթանում է ու բացահայտում, իրեն մինչ այդ ոչ հայտնի փաստեր և տեղեկություններ:
Հարցազրույցը վարեց և նյութը պատրաստեց՝ Հակոբ Պարսամյանը (11-2):