Դեկտեմբերի 17-ին, Երկիր Մեդիա հեռուստաընկերության շենքում, կայացավ «Զարթոնքի սերունդ» հեռուստախաղի հերթական հաղորդաշարը: Մասնակցում էին Երևանի «Հերացի» ավագ դպրոցի «Մոնթեի հետնորդներ» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի «Վալերի Գամիրջյանի» անվան դպրոցների թիմերը: Երկար և դժվար պայքարից հետո հաղթանակ տարավ «Հերացի» ավագ դպրոցի թիմը: Թիմի ավագն էր 11-2 դասարանի աշակերտ Խաչիկ Հարությունյանը: Մասնակիցներն էին՝ Լիլիթ Մարտիրոսյանը (11-2), Արինա Բեգլարյանը (10-5), Գոհար Դավթյանը (10-5) և Էմմա Պետրոսյանը (10-3):
Խաղը հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 2014 թվականի Հունվար ամսին: Սա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանն է: Մասնկացում են Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի և Ջավախքի ավելի քան 30 ավագ դպրոցներ: Նրանցից 15 լավագույններն արդեն անցել են քառորդ եզրափակիչ, որտեղ ավելի թեժ պայքար է սպասվում: Շնորհավորում ենք մեր դպրոցի մասնակիցներին և ցանկանում հաջողություն քառորդ եզրափակիչ փուլում:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան