Օրերս "Հերացի" ավագ դպրոցում կայացավ կարճ, բայց հետաքրքիր բեմադրություն: 11-1 դասարանի աշակերտները անգլերենի ուսուցչուհի Արմենուհի Մարգարյանի նախաձեռնությամբ բեմադրել էին Աթաբեկ Խնկոյանի "Մկների ժողովը" հայտնի հեքիաթի անգլերեն տարբերակը: Բեմադրությանն ընդգրկված էին դասարանի գրեթե բոլոր աշակերտները: Այն դիտելու էին եկել դպրոցի աշակերտները, ուսուցիչները և տնօրինությունը: Բոլոր հանդիսատեսները հավանեցին և իրենց կարծիքը հայտնեցին բեմադրության մասին: Այն բեմադրելու համար օգտագործվել էին մի շարք հետաքրքիր իրեր և ամենակարևորը հաճելի երաժշտություն:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան: