Նոյեմբերի 8-ին նշվում է KBH-ի միջազգային օրը: Սիրելի խաղի 52-րդ տարեդարձից անմիջապես հետո մեկնարկեց Հայաստանի դպրոցական լիգայի 2013-2014թթ խաղաշրջանը: Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ բացման խաղը՝ փառատոնը: Խաղաշրջանը նվիրվում է Մարկ Սաղաթելյանին: Խաղին մասնակցում էր նաև մեր դպրոցի "Արմմեդ" թիմը:
Դեկտեմբերի 8-ին կայացավ մրցությի քառորդ եզրափակիչը: Իրար դեմ էին մրցում Երևանի 12 դպրոցների և քոլեջների թիմեր՝ «Հայաստանի ուսուցիչների ազգային հավաքական» (94-րդ ավագ դպրոց), «Ինտելեկտուս» (համանուն «Ինտելեկտուս» ավագ դպրոց), «Ջրաշենի հանրապետություն» (107 ավագ դպրոց), «Ուսմունք» ( Հայ-ռուս. սլավոնական համալսարան),« Եվրոպական», «Արմմեդ» ( Երևանի պետ. բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոց), «Հալալա» ( 65 ավագ դպրոց), «Դեժավյու» (62 ավագ դպրոց), «Եվրասիա» , «50/50» (2-րդ ավագ դպրոց), «Սպարտա» ( Երևանի պետ. հումանիտար քոլեջ) :
Յուրաքանչյուր թիմ փորձում էր անել ամեն հնարավորը` գրավելու թե՛ ժյուրիի յուրաքանչյուր անդամի , թե՛ հաղորդավար Արամ Մելիքյանի, և թե՛ հանդիսատեսի ուշադրությունը: Անգամ «Հալալա» թիմը համարձակ հանդիսատեսից մեկին հրավիրեց բեմ և նրա հետ միասին խաղաց մի համար, ինչն էլ անակնկալ աշխուժություն առաջացրեց դահլիճում: Թեև թեժ էր մրցակցությունը, բայց այս անգամ առավելագույն միավորներ հավաքեց «50/50» թիմը: Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր թիմին հաջորդ փուլերում խաղալու համար: Ստորև ներկայացնում ենք մեր թիմի ֆոտոշարքը և ներկայացրած համարը:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան