Դեկտեմբերի 24-ին ԵՊԲՀ "Հերացի" ավագ դպրոցի մի շարք աշակերտներ մասնակցեցին սեփական ռեֆերատների պաշտպանությանը Երևանի Պետական Բժշկական Համալսարանում: Պաշտպանություններին ներկա էին ԵՊԲՀ մի շարք ամբիոնների դասախոսներ: Ներկա էր նաև դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը, ուսուցիչները և աշակերտները: Պաշտպանությունները կատարվեցին Քիմիա, Կենսաբանություն, Հայ գրականություն, Մաթեմատիկա, Հայոց Պատմություն, Անգլերեն և Արվեստի պատմություն առարկաներից: Թեմաները տարբեր էին՝ ծխախոտի վատ ազդեցությունից մինչև մայաների քաղաքակրթության անկումը, Գրիգոր Նարեկացուց մինչև հենաշարժողական համակարգ: Բոլոր պաշտպանությունները շատ հետաքրքիր և գեղեցիկ ձևով էին ներկայացվում: Վերջում իր շնորհակալական խոսքը հայտնեցին համալսարանի դասախոսներն ու դպրոցի տնօրենը և հավաստիացրեցին, որ պաշտպանությունները կրելու են շարունակական բնույթ: Հիշեցնեմ, որ նոյեմբեր ամսվա ընթացքում դպրոցի բոլոր աշակերտները ներկայացրել էին յոթ առարկայից տարբեր թեմաներով ռեֆերատներ, որոնցից լավագույններն էլ ընտրվեցին և ներկայացվեցին պաշտպանության:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան