Դեկտեմբերի 6-10-ը ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարանի 8 աշակերտներ, ովքեր ներկայացրել էին հետազոտական լավագույն աշխատանքներ, մասնակցեցին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և "Ապագան քոնն է" ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Բանակցություն և հաղորդակցություն» թեմայով քառօրյա դասընթացին։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան բանակցության հիմնական դրույթներին, տեղեկացան, թե ինչպիսի հատկություններ պետք է ունենա յուրաքանչյուր անձ, որպեսզի կարողանա ճիշտ և արդյունավետ բանակցություններ վարել ։ Նաև սովորեցին, թե ինչն է կարևոր հաշվի առնել բանակցություններ վարելիս։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին նաև հաղորդակցությունը թե՛մեկ անձի և թե՛ մի ամբողջ լսարանի հետ։ Ծանոթացան բազմաթիվ կարևոր փաստերի՝ կապված հասարակական խոսքի , ձայնի տոնի հետ։ Նաև ուսումնասիրեցինք ժեստերի լեզուն, որը հաղորդակցության անքակտելի մասն է կազմում։ Շատ կարևոր էին նաև դասընթացների ժամանակ կիրառվող դերախաղերը, քանի որ դրանք աշակերտների մոտ զարգացնում են թե՛ մտածելու և թե՛ տեսականը գործնական դարձնելու հմտությունները:
Այսքանուվ վերջացան եռօրյա դասընթացները և յուրաքանչյուր ոք, ով ներկա էր՝ սովորեց, ուսումնասիրեց և վերհիշեց շատ կարևոր փաստեր, դրույթներ՝ բանակցության և հաղորդակցության մասին:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան