Այսօր Երևանի ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցի աշակերտները "Երիտասարդները երիտասարդների համար" ծրագրի շրջանակներում այցելեցին Նոր Հաճնի նորաբաց քաղաքային գրադարան, որը վերաբացվել է վերը նշված ծրագրի շրջանակներում ,Նոր Հաճնի աշակերտների շնորհիվ։ Աշակերտների այցի նպատակը Հերացի ավագ դպրոցի տնօրեն տիկին Սարգսյանի աջակցոությամբ հավաքված 500 կտոր գրքի նվիրաբերումն էր գրադարանին։ Նոր Հաճնի աշակերտները հանդիպման ժամանակ պատմեցին իրենց հիմնախնդրի՝ քաղաքային գրադարանի վերաբացման լուծման ճանապարհների մասին, հայտնելով իրենց շնորհակալոությունն ու ասելով, որ իրական շնորհակալությունն կլինի նվիրաբերած գրքերի ընթերցումը։