Ս\թ նոյոմբերի 6-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակում ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցի մի խումբ երեխաներ ներկայացրին Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերվող բեմականացումներ: Վերջիններս բեմադրված էին աշակերտների կողմից: Ներկա էին շատ հյուրեր տարբեր կազմակերպություններից և հաստատություններից: Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, ելույթ ունեցան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Համակարգող-ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանը: Այնուհետև Մարատ Ատովմյանը (խորհրդատու) հանդես եկավ Երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերում բողոքարկման մեխանիզմների ներկայացմամբ: Հաջորդիվ տեղի ունեցավ քննարկում. հյուրերն արեցին առաջարկություններ և բողոքներ: Բազմաբնույթ ելույթներից հետո սկսվեց <<Բարձրաձայնե՛ք Ձեր իրավունքները>> խորագիրը կրող ելույթն աշակերտների կողմից: Ելույթը ներառում էր երկու ներկայացում, որոնք արտացոլում էին հատուկ հաստատությունում շահագործվող և հաշմանդամ երեխաների իրավունքների ոտնահարում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը միասին աշխատում են՝ ամրամնդելու երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմները և դրանք դարձնելու ավելի հասանելի երեխաներին և երիտասարդներին: Իրենց իսկ ներկայացումներով աշակերտները ինչ- որ ձևով փորձում էին աջակցություն ցուցաբերել այդ մարադասիրական գործին: Ներկայացումների ընթացքոում հայտնվում էին ջոկերները և ընդհատելով դրանք՝ հարցերի միջոցով հնարավորություն էին տալիս դահլիճին փոխելու ներկայացման ընթացքը: Հյուրերն ու մասնագետները պատասխանեցին հարցերին և ճիշտ խորհուրդներով առաջնորդեցին աշակերտներին:
Միջոցառման վերջում՝ շնորհակալական խոսքից հետո, մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և նվերներ:
Միջոցառման վերջում՝ շնորհակալական խոսքից հետո, մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և նվերներ: