ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանականերում մասնակցել է «Կառուցենք կամուրջներ» ծրագրին, որի նպատակն է Հայաստանի և սփյուռքի հայկական դպրոցների միջև կապերի հաստատումը: Ս/թ հունիսի 11-ին կազմակերպվել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի աշակերտների համատեղ այց Սարդարապատ` մշակութային արժեքներին իրապես ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում աշակերտների կողմից կազմակերպվեց ծառատունկ և համայն հայությունը համախմբող շուրջպարի ներքո աշակերտներն էլ ավելի մտերմացան միմյանց հետ, հուշանվերներ փոխանակեցին, իսկ հայրենի հողի ուժը, ազգային երգերի խրոխտ հնչյունները նպաստեցին ջերմ ու կայուն հարաբերությունների ձևավորմանը:
Ծրագրում ընդգրված աշակերտները մասնակցել են «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված բնապահպանական թեմաներով սեմինար- քննարկման, կազմակերպվել է աշակերտների այցելություն խեցեգործության, որի ընթացքում նրանք պատրաստել են կավե աշխատանքներ ամերիկահայ իրենց հասակակիցների համար: