ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Բարեգործությունը բումերանգ է» խորագրով միջոցառումների շարքն այսօր ամփոփվեց համերգային մեծ ծրագրով: Շարունակելով ձևավորված ավանդույթը՝ բարեգործական միջոցառումներց ստացած հասույթն այս տարի կփոխանցվի Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Տրետուք գյուղի 15 նախադպրոցական և 45 դպրոցական տարիքի երեխաներին: Միջոցառումը մեկնարկեց օրհնության կարգով: Տոնական համերգին մասնակցում էին ոչ միայն դպրոցի շնորհալի աշակերտները, այլ նաև Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու <<Սաղմոս>> երգչախումբը և <<Ծիածան>> վոկալ ստուդիան:
ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցի տնօրեն Ն. Սարգսյանն իր խոսքում նշեց. «Հպարտ եմ, որովհետև այս նապաձեռնությամբ մենք ոչ միայն դարձանք բարի կամքի, բարեգործության գաղափարի կրողը, այլև իրականացնողն ու տարածողը»:
Սահմանամերձ գյուղերի ընտրությունը պատահական չէ, քանի որ սահմանամերձ բնակավայրերի յուրաքանչյուր բնակիչ զինվոր է: