<<Հերացի>> ավագ դպրոցում ուսուցչի տոնը նշվեց օրիգինալ ու հետաքրքիր կերպով: Հենց իրենք `աշակերտները, մեկ օրով դարձան ուսուցիչ,իսկ ուսուցիչները`աշակերտներ: Աշակերտները փորձեցին նմանակել իրենց շատ սիրելի ուսուցիչներին և դասավանդել իրենց դասարանին: Աշակերտնեը նախապես պատրաստել էին դասի թեմային առնչվող պաստառներ, լրաչուցիչ նյութեր և անգամ դասի վերաբերյալ երգ էին գրել: Ուսուցիչները յուրաքանչյուր դասարանում հանդիպում էին յուրահատուկ անակնկալի:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի բոլոր ուսուցիչներին, ցիտելով <<Ուսոցիչներ խոնարհվում եմ Ձեր առջև>> բանաստեղծությունը.
Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի բոլոր ուսուցիչներին, ցիտելով <<Ուսոցիչներ խոնարհվում եմ Ձեր առջև>> բանաստեղծությունը.
Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: