Նոյեմբերի 12-ին ՀՀ կառավարական 1-ին շենքում տեղի ունեցավ «Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի» կազմակերպած «Երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես համաժողով» էքսպոն, որին մասնակցեցին նաև «Հերացի» ավագ դպրոցի Աշակերտական խորհրդի համակարգող Զարուհի Այվազյանը, նախագահ Հակոբ Պարսամյանը, «Լրատվության և արտաքին կապերի» հանձնախմբի ղեկավար Սիլվիա Հովնանյանը և ԱԽ նախագահի օգնական Արմիկ Իսրայելյանը:
Ինչպես նշում էին էքսպոյի կազմակերպիչները, նման ցուցահանդես վերջին անգամ տեղի է ունեցել 7 տարի առաջ, իսկ այս տարվանից սկսած այն դառնալու է ամենամյա: Էքսպոյում ներկայացվում էին մի շարք Երիտասարդական հասարակական կազմակերպություններ և Բարձրագույն ուսումնական հաստատությունների Ուսանողական խորհուրդներ:
Ցուցահանդեսին այցելեց նաև ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով գրեթե 1 ժամ շրջեց տաղավարներով, ծանոթացավ երիտասարդների կատարած աշխատանքներին և գնահատեց նրանց աշխատանքը: Էքսպոն նաև շատ լավ առիթ էր այն աշակերտների համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե որ ԲՈՒՀ-ում են ցանկանում շարունակել իրենց կրթությունը:
Ցուցահանդեսից արված մի քանի նկարներ ստորև ներկայացնում ենք Ձեր դատին:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան: