Նոյեմբերի 9-ին "Հերացի" ավագ դպրոցի մի քանի աշակերտներ այցելեցին ՀՀ նախագահական նստավայր: Շրջայցը կազմակերպել էր ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը: 2004 թվականից ի վեր, ամեն շաբաթ, նախարարությունը Հայաստանի լավագույն դպրոցների աշակերտներին հնարավորություն է ընձեռնում ծանոթանալ և տեսնել, թե ինչպես է կառավարվում երկիրը, ինչ վայրում է աշխատում երկրի գլուխը` նախագահը և այլն:
Շրջայցի սկզբում մասնակիցները դիտեցին կարճ հոլովակ, որտեղ ներկայացվում էր, թե ինչ գործառույթներ է կատարում նախագահը, ինչ դահլիճներ և սրահներ կան նստավայրում և թե դրանցից որն ինչի համար է նախատեսված:
Հոլովակի դիտումից հետո աշակերտներն իրենք եղան և տեսան բոլոր այդ սրահները, դահլիճները, որի մասին ավելի մանրամասն ներկայացրեց էքսկուրսավարը: Նախագահական նստավայրի գրեթե բոլոր սրահներում գտնվում էին աշխարհահռչակ հայ գեղանկարիչների գործերը, որոնք նախագահական նստավայրը նվեր էր ստացել ՀՀ Ազգային Պատկերասրահի կողմից: Նկարների և այլնի մասին մասնակիցներն ավելի մանրամասն ծանոթացան իրենց տրված նվերների միջոցով:
Աշակերտները նաև տեսան, թե 22 տարիների ընթացքում ինչ նվերներ են ստացել ՀՀ նախագահները:
Ցավոք աշակերտները չկարողացան հանդիպել նախագահին, բայց հիանալի օր անցկացրեցին նախագահական նստավայրում: Վերջում իրենց գիտելիքները ստուգելու համար, նրանք լրացրեցին հարցաթերթիկներ և գրեցին իրենց կարծիքը, բողոքը և առաջարկը նստավայրի մասին: Ինչպես նաև բոլոր մասնակիցները ստացան նվեր` USB կրիչ, նախագահական նստավայրի արվեստի մասին պատմող օնլայն գրքով և բոլոր սրահների նկարներով:
Դպրոցի աշակերտներն էքսկուրսավարին հանձնեցին իրենց ձեռքով պատրաստած մոմերը, որոնք հետագայում տեղ կգտնեն նախագահի նվերների կողքին:
Հեղինակ` Հակոբ Պարսամյան 11-2 դասարան: