Հուլիսի 19-21-ը Ծաղկաձորի սպորտբազայում տեղի ունեցավ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) կազմակերպած "Ես և աշակերտական խորհուրդս" ծրագրի ամփոփիչ սեմինարը: Մասնակցում էր նաև "Հերացի" ավագ դպրոցի Աշակերտական Խորհրդի նախագահ Հակոբ Պարսամյանը:
Եռօրյա ամառային ճամբարի միտքը հենց աշակերտներինն էր: Հանդիպումների ընթացքում առաջարկներ էին եղել, որպեսզի ստեղծվի ամառային ճամբար, իսկ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամն իհարկե չէր մերժել մեր առաջարկը: Երեք օրերի ընթացքում եղան մի շարք քննարկումներ, որոնց ժամանակ առաջարկներ արվեցին Աշակերտական Խորհրդի օրինակելի կանոնադրության մեջ փոփոխություններ և ավելացումներ անել: Ինչպես նաև սեմինարի ընթացքում եղան լիդերության դասեր, որոնք ուղեկցվեցին մի շարք հետաքրքիր հոգեբանական թեստերով: Օրվա գրեթե մեծ մասը տրված էր ազատ հանգստին, որի ընթացքում աշակերտները խաղում էին տարբեր խաղեր, զբաղվում էին սպորտով և իհարկե կատարում էին մտքերի փոխանակում:
Իսկ ծրագրի վերջում բոլոր մասնակիցներն այցելեցին Կեչառիսի վանական համալիր, որտեղ էլ և անցկացրեցին իրենց վերջին րոպեներն ու վերադարձան Երևան:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան