Այս տարի ևս ամանորին ընդառաջ սկսվում է«Եվ բարին թող հաղթի...» խորագրով բարեգործական միջոցառումների շարքը։
Դպրոցի աշակերտական և ծնողական խորհուրդների նախաձեռնությամբ աշակերտների ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու , քաղաքացիական դիրքորոշում և մարդասիրական արժեքներ ձևավորելու նպատակով կազմակերպվելու են բարեգործական տոնավաճառներ։
Նախաամանորյա միջոցառումների շարքը սկսվեց դեկտեմբերին՝ աշակերտների «սեփական արտադրության» թխվածքաբլիթների վաճառքով։
Բարեգործությունների շարքը կշարունակվի աշակերտների ձեռքի աշխատանքների տոնավաճառով։
Վաճառքից ստացված հասույթը տնօրինելու են հենց իրենք՝ աշակերտները։
Աշակերտական խորհրդից և ծնողական համայնքից ձևավորված հատուկ հանձնաժողովի որոշման համաձայն ստացված հասույթը կօգտագործվի սահմանամերձ որևէ գյուղի երեխաների ամանորը շնորհավորելու նպատակով։
«Եվ բարին թող հաղթի...» միջոցառումների շարքը կամփոփվի բարեգործական համերգով, որին կմասնակցեն դպրոցի շնորհալի աշակերտները։