Այսօր ավարտվեց "Լրագրությունը և մեդիան" ծրագիրը: Հիշեցնեմ, որ այն անցկացվում էր Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում և մասնակցում էին 8-րդ ու 9-րդ դասարանի աշակերտները:
Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ լրագրության և մեդիայի ոլորտներում: Սովորեցին և իմացան, թե ով է լրագրողը, թե ինչ դժվար աշխատանք է կատարում նա, ծանոթացան մեդիայի ոլորտներին, սովորեցին հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի, ինտերնետային լրատվության և գովազդի, դրանցից ճիշտ օգտվելու մասին: Ծրագրի ընթացքում բոլոր մասնակիցներն ընդգրկված եղան մի շարք խաղերի մեջ, որոնք հնարավորություն տվեցին ավելի լավ ընկալել թեման: Ի դեպ նշեմ, որ ծրագիրն ավելի հետաքրքիր դարձնելու համար օգտագործվեց www.media.am կայքի կողմից և "Մեդիագրագիտություն" ծրագրի շրջանակներում վերջերս հրապարակված "մեդիամարտ" խաղը:
Նման ծրագրերը կրելու են շարունակական բնույթ և իրականանալու են տարբեր դպրոցներում, իսկ ծրագրերը վարելու են "Հերացի" ավագ դպրոցի աշակերտները: Հիշեցնեմ, որ ծրագիրը վարում էին Հակոբ Պարսամյանը (11-2), Սիլվիա Հովնանյանը (11-2), Էմմա Աբաջյանը (10-3), Անի Միրզոյանը(10-5) և Սուսաննա Մանուկյանը(10-5):Իսկ ծրագրի ավարտին մասնակիցները նկարեցին ռեպորտաժներ, որոնք օգտագործեցին լրատվական ծրագիր ստեղծելու համար: Նյութի վերջում կներկայացնենք այն: Ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանին ամեն հարցով օգնելու և ծրագրի իրականցմանն աջակցելու համար:
Ծրագրի մասնակիցներն ամփոփիչ հարցաշարի մեջ իրենց շնորհակալական խոսքն են արտահայտել, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք Ձեր դատին:

"Այս ծրագրից շատ բան ստացա և այն ինձնից ոչինչ չտարավ: Մասնակցում էի մեծ հաճույքով: Իմացա, թե ինչպես է պետք ճիշտ հարցազրույց վերցնել և ճիշտ ռեպորտաժ պատրաստել: Կցանկանայի նորից լինեին այսպիսի ծրագրեր:"
"Մենք սովորեցինք ինչպես "լինել" լրագրող: Սովորեցինք, թե ինչ է գովազդը, ինչպես վերցնել հարցազրույցներ, և նաև ռեպորտաժներ նկարել: Մենք ինքներս կատարեցինք փորձեր և համոզվեցինք, որ այդքան էլ հեշտ չի լինել լրագրող:"
Սովորել եմ աշխատել մի շարք հետաքրքիր ծրագրերով, ռեպորտաժ նկարել, հարցազրույց վերցնել և շատ այլ բաներ: Շատ շնորհակալ եմ Ձեր ժամանակը մեզ ծառայեցնելու և ծախսելու համար: Կցանկանայի, որպեսզի այսպիսի ծրագրեր շատ լինեն: Շնորհակալություն:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ծրագրի վերջում նկարահանված ռեպորտաժներով պատրաստված լրատվական ծրագիրը, որը կրում է սիրողական բնույթ և առկա են որոշ խնդիրներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան: