Այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի թիվ 20 միջնակարգ դպրոցում մեկնարկեց "Լրագրությունը և մեդիան" մեկ շաբաթյա ծրագիրը: Այն վարելու են ԵՊԲՀ "Հերացի" ավագ դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահը և ԱԽ լրատվության և արտաքին կապերի հանձնախմբի անդամները: Ծրագրին մասնակցում են թիվ 20 դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները: Ծրագրի ընթացքում մասնակիցները կստանան մի շարք գիտելիքներ լրագրության և մեդիայի ոլորտներում՝ կսովորեն և կիմանան, թե ի՞նչ է իրենից ներկայացնում լրագրությունը, ո՞վ է լրագրողը և տարբեր հետաքրքիր խաղերի հետ զուգահեռ կյուրացնեն օրվա թեման: Դասերի ընթացքում կկիրառվի նաև վերջերս հրապարակված մեդիամարտ օնլայն խաղը, Իսկ ծրագրի ավարտին մասնակիցները կպատրաստեն ռեպորտաժներ, որոնք կցուցադրվեն և կգնահատվեն: Ծրագրի ընթացքի և ավարտի մասին կիմանաք մեր մյուս նյութերում:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան: