Հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը սփյուռքում ապրող երիտասարդներին ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնելու համար արդեն 6-րդ անգամ Կրթության և գիտության նախարարությունն անցկացնում է Համահայկական հայագիտական օլիմպիադա: Այս տարվանից նախաձեռնությանը միացել է նաև Հայ առաքելական եկեղեցին: Այն այս տարի նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Օլիմպիադան ընդգրկել է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից:
Օլիմպիադան ունեցել է 150 մասնակից՝ աշխարհի 7 երկրից (Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Իրան, Էստոնիա, Ուրուգվայ, ԼՂՀ): Ինչպես նաև եղել են մասնակիցներ Երևանից և Հայաստանի այլ մարզերից:
Երևանի 5 մասնակիցներից մեկը "Հերացի" ավագ դպրոցի 11-2 դասարանի աշակերտ՝ Հակոբ Պարսամյանն էր, ով օգոստոսի 9-ից-15ը Ծաղկաձորում մասնակցելով օլիմպիադաին հասավ մեծ հաջողությունների: Հակոբը ճանաչվեց լավագույն մասնակից Հայոց Պատմության և երգի անվանակարգերում:
Նա շնորհակալություն է հայտնում բոլոր այն ուսուցիչներին ովքեր օգնեցին և աջակցեցին իրեն: Ըստ Հակոբի մրցույթը իրեն տվեց ոչ միայն գիտելիքներ իր հայրենիքի մասին, այլև ձեռք բերեց լավ ընկերներ և ունեցավ անմոռանալի պահեր:
Հեղինակ՝ Սիլվիա Հովնանյան 11-2 դասարան