ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցի աշակերտները ս/թ.ի հոկտեմբերի 14-ին մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամ: Տեղում ծանոթացան ԲՈՒՀ-ի կառուցվածքին, ներկայացվող պահանջներին և քննական ընթացակարգին :
0 Comments
Ս/թ հոկտեմբերի հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում /Մոսկավա կինոթատրոնի հրապարակ/ <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար>>ծրագրի շրջանակներում տեղի կունենա բարեգործական ցուցահանդես-վաճառք:
Ծրագիրն իրականացնում է 10-5 դասարանը և Աշակերտական խորհուրդը: Ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը Ավանդույթի համաձայն <<Հերացի>> ավագ դպրոցում ուսուցչի տոնը նշվեց յուրահատուկ ու հետաքրքիր կերպով: Հենց իրենք ` աշակերտները, մեկ օրով դարձան ուսուցիչ, իսկ ուսուցիչները` աշակերտներ: Աշակերտները փորձեցին նմանակել իրենց շատ սիրելի ուսուցիչներին և դասավանդել իրենց դասարանին: Աշակերտնեը նախապես պատրաստել էին դասի թեմային առնչվող պաստառներ, լրաչուցիչ նյութեր: Ուսուցիչները յուրաքանչյուր դասարանում հանդիպում էին յուրահատուկ մոտեցման: Սիրելի ուսուցիչներ,
Շնորհավորում ենք Ձեզ և շնորհակալություն հայտնում Ձեր առաքելությանը հավատարիմ մնալու, մատաղ սերնդի հայեցի կրթության, դաստիարակության գործում անմնացորդ նվիրումի, բարեխիղճ և անբասիր աշխատանքի համար: ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցի 10-4 դասարանի աշակերտների դասղեկ Ռ.Սարգսյանի և պատմության ուսուցչուհի Ն.Ավետիսյանի հետ ս/թ. հոկտեմբերի 2-ին այցելեցին <<Մեծամոր>> պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այցի նպատակն էր աշակերտներին ներկայացնել հնագույն շրջանի գտածոները: |
Արխիվ
January 2017
|