Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան
Հոկտեմբերի 17-ին Հայաստանում Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով` "Կիլիկյան Հայաստանի պատմագրական սխալները" թեմայով: Այն վարում էր մաթեմատիկայի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆրանսահայ Արմեն Մութաֆյանը: Գիտաժողովին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների պատմաիրավագիտական հոսքի աշակերտները նույնպես մասնակցեցին և մեծ հաճույք ստացան գիտաժողովից: Պարոն Մութաֆյանը նշեց, որ առանց սկզբնաղբյուրներին անդրադառնալու բազմաթիվ սխալներ են շրջանառվում Կիլիկյան Հայաստանի պատմագրության մեջ՝ տարածվելով մի հեղինակից մյուսը: Հիմնականում այդ սխալները տարածվում են հայտնի պատմիչների՝ Ալիշանի, Չամչյանի և այլոց միջոցով, ովքեր պատմությունը գրելիս չեն նշել աղբյուրը, որն էլ տարակուսանք է առաջացրել մարդկանց մեջ: Պատճառներից են նաև թարգմանությունները, քանի որ գոյություն ուներ դասական և միջնադարյան հայերեն ու լատիներեն, և մեկից մյուսը թարգմանելուց առաջանում էին սխալներ: Մի դեպքում բառը հասկանում էին ուղիղ և կոնկրետ իմաստով, իսկ մյուս դեպքում մի շարք այլ իմաստներով: Իսկ գիտաժողովի ավարտին բոլոր ցանկացողները նկարվեցին պարոն Մութաֆյանի հետ:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան
0 Comments
''Հերացի'' ավագ դպրոցում ուսուցչի տոնը նշվեց օրիգինալ ու հետաքրքիր կերպով: Հենց իրենք `աշակերտները,մեկ օրով դարձան ուսուցիչ,իսկ ուսուցիչները`աշակերտներ: Այսպիսով աշակերտները փորձեցին նմանակել իրենց շատ սիրելի ուսուցիչներին և դասավանդել իրենց դասարանին: Ուսուցիչներն անչափ ուրախացան: Նաև դասերը տևեցին կես ժամ: Դա էլ եղավ մի փոքրիկ նվեր և' ուսուցիչներին,և' ինչու չէ `նաև աշակերտներին: Այդ օրը հնչեցին բազում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ` ի դեմս մեր հրաշալի ուսուցիչների: Որպես հարմար առիթ`ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի բոլոր ուսուցիչներին ու մաղթել նրանց մտքի անսահման թռիչք,երկար տարիների կյանք և երջանկությամբ ու բարությամբ լի բազում վայրկյաններ:Ասեմ նաև,որ ինձ բախտ վիճակվեց մեկ օրով լինել հասարակության իրավունքների գիտակ,բարության,գեղեցկության,իմաստության իրական իմաստը ամբողջովին ընկալող և փոխանցող,հրաշալի մի առարկայի `հասարակագիտության ուսուցչուհի: Այսպիսով ''Հերացի'' ավագ դպրոցի աշակերտները իրենց ուսուցիչների տոնը նշեցին նման հետաքրքիր ձևով և ուսուցիչներին պարգևեցին հաճելի ու անմոռանալի պահեր: Հեղինակ՝ Սուսաննա Մանուկյան 10-5 դասարան Հոկտեմբերի 2-ին ''Հերացի'' ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ՝ ''Ռոքն ընդդեմ ծխախոտի'' վերնագրով: Միջոցառման կազմակերպիչներն էին 11-2 դասարանի աշակերտ Հակոբ Պարսամյանը եվ 11-1 դասարանի աշակերտուհի Աիդա Գևորգյանը: Միջոցառման հիմնական նպատակը մեկն էր` վերջ տալ ծխախոտի օգտագործմանը: Ավելի լավ է լսել ռոք երաժշտություն ,քան օգտագործել ծխախոտ: Միջոցառմանը ակտիվ մասնակցեցին բոլոր դասարանները: Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրինությանը` աջակցության եվ թույլտվության համար: Հեղինակ՝ Նունե Փայտյան 10-4 դասարան |
Արխիվ
January 2017
|